Չենք կարող դասավանդել մի տարածքում, որտեղ կան ճաղեր․ Աշոտ Բլեյան

Աշոտ Բլեյանը «Մի բաց նամակ ամենքին» խորագրով նամակ է հղել, որտեղ  հորդորել է դադարեցնել միջամտությունը, մաքրել ինքնաշեն ճաղավանդակները — Ա1+-ի անդրադաևձը

Գրառում է Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանի ծնող Զառա Հարությունյանը

Առանց խմբագրման — Էն որ կողքից երբեմն լսում եմ, Դե Ձեր դպրոցում բան չեն սովորեցնում, համակարգչում են ամբողջ օրը, միայն բակում թռի-վռի են անում, խաղում են, գնում են տուն, գրել նույնիսկ չգիտեն և այլն․․ 🤭 Մեր քաղաքացիների մի մասի ամենավատ կողմերից մեկը՝ տարբերվող, նոր ցանկացած երևույթին միանգամից տրամադրվում են վատ, սկսում են վախենալ, լուրջ չմոտենալ ․․․ նույնը մեր դպրոցի առումով է։ Մեր երեխաները, արդեն 30 տարի գոյություն ունեցող, բազմաթիվ կիրթ, հետաքրքիր, հայտնի ու զարգացած շրջանավարտներ ունեցող Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում ՝ ինձ պես հին մարդկանց /ու, առավել ևս, ավելի հին/ աչքին անսովոր ոչ ստանդարտ միջավայրում, կրթական ծրագրով սովորում են, կրթվում են հետաքրքիր, ավելի խորը, ավելի բովանդակալից ու կարևորը՝ առանց ցանկապատերի։ Նրանք ոչ ստիպողաբար, այլ ՀԱՎԵՍՈՎ սովորում են և այն ամբողջական ծրագիրը, որ պարտադիր է նաև հանրակրթարաններում, նույն առարկաները ՝ նաև կրթահամալիրի դասագրքերով, այլ մոտեցմամբ, և դրան զուգահեռ ունեն նաև արվեստի, սպորտի տարբեր հետաքրքիր ու կարևոր դասաժամեր, մաքուր ու կանաչապատ բակեր /այո, հենց աշակերտներն են դասվարների հետ ամեն օր մաքրում ու մշակում այգիները/, ունեն ագարակ, ուր կան տարբեր կենդանիներ /ձիեր, շներ, և այլն/, որոնց հետ շփվում են հենց մանկուց, սովորում հոգ տանել ու խնամել։ Սովորում են լինել անհատականություն, ունենալ սեփական կարծիք ու զարգացնել այն։ Նրանք բավականին ակտիվ ու սիրով շփվում են իրենց կրթահամալիրի՝ բոլոր դպրոցների երեխաների հետ, ու դա նրանց օգնում է ԱՌԱՆՑ ՑԱՆԿԱՊԱՏԵՐԻ, իրենց բակերով անցնող ճանապարհը։ Մի խոսքով, արդյունքը ակնհայտ է արդեն 30 տարի, ու միշտ էլ եղել ու լինելու են քննադատողներ, չընդունողներ, ամեն մեկի մոտ չի ստացվում ճիշտ գնահատել, իսկ կրթահամալիրը միշտ էլ ունեցել և գնալով ունենում է ավելի մեծ թվով աշակերտներ, ու դա բոլորի իրավունքն է իհարկե։ Հարևան 2 պարտեզներում, ցավոք, տիրում է հակառակ պատկերը, ու նրանց բնականաբար դա դուր չի գալիս, ու որոշել են հենց այդ բակերով անցնող ճանապարհը ցանկապատել, համարելով դա նորմալ, որպեսզի հարևան կրթական հաստատություններում սովորողների կանաչը չանցնի իրենց բակ, ու սկսել են ամբողջ համացանցով տարածել աբսուրդ լուրեր մեր դպրոցների մասին։ Հուսով եմ Քաղաքապետարանը ճիշտ կգնահատի այս իրավիճակը ու կհանդարտվեն բոլորը շուտով։

Շնորհակալություն , այսքանը 🙂

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы