
Բնակավայր առանց ճաղավանդակների…
Ի՞նչ է ընդհանրապես ճաղավանդակը… Այն մեր բնակավայրը դարձնում է ավելի սահմանափակ, իսկ ինչու՞։Ինչու՞ պետք է մեր բնակավայրը դառնա այնպիսին, ինչպիսին մեր կյանքն է և մեր աշխարհը։ Ամեն քայլափոխի բոլորս հասնում ենք մեր հնարավորության սահմաններին, հասկանում, որ ինչքան էլ մենք ունենանք ազատ մտածելակերպ, մեր հասարակությունը չի հասկանում, որ մարդը ազատ է և կարող է իր կարծիքը արտահայտել. չէ՞ որ մարդը պետք է միշտ լինի ազատ, անմիջական և անկաշկանդ։ Մենք ուղղակի հորինում ենք մեր բոլոր վախերը և դրանց լուծումներ տալիս։ Երբ խնդիր չի լինում, հասարակությունը չի սիրում ապրել հանգիստ, խաղաղ, հասարակությունըստեղծում է այդ խնդիրները և դրանց երևակայական լուծումներ տալիս։ Մի՛ տարանջատեք ձեզ ուրիշներից, մի՛ տարանջատեք տարածք, ճանապարհ, չէ՞ որ վախենալու, պաշտպանվելու ոչ մի պատճառ չկա: Վերջապես, ինչի՞ց պաշտպանվել, եթե մենք պաշտպանված պետք է լինենք միայն ինքներս մեզանից, քանի որ ինքներս ենք մեր կյանքը բարդացնում, ինքներս ենք մեզ թշնամացնում, ինքներս ենք մեզ տարանջատում հասարակությունից, քանի որ սովորել ենք, որ մենք ուղղակի պիտի լինենք սահմանափակ։
Հերիք է, եկեք ուղղակի այդ երևակայական խնդիրները դնենք մի կողմ և տեսնենք իրական խնդիրները, որոնք, իդեպ, հենց մեր մեջ են։ Հասարակությունը չունի պաշտպանվելու կարիք, դա ընդամենը անօրինական գործողությունների արդարացում է՝ անհասկանալի, անբացատրելի․․․ Աղբյուր՝ <<Թռիչք>> ամսագիր
Նոյեմբերի 26- հանրային քննարկում

Ժամը 15։15. «Սեբաստիա» համերգասրահ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծ. Երևան քաղաքի 2020թ. բյուջեին առաջարկներ
Հանրային քննարկում
- Երևան քաղաքի 2020թ. բյուջեին առաջարկներ
- Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնի ներառում քաղաքի բյուջեում. փառատոնի՝ շրջակա միջավայրին ուղղված նախագծերին աջակցություն
- «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում». արտաքին անվտանգության խնդրի լուծումը քաղաքային բյուջեում՝ պաշտպանական գոտի, դալաններ, փոսեր, ավտոտնակներ, ենթակայաններ և այլն
- Բարեկարգված բանուկ սարալանջի շրջակա միջավայրը՝
սարալանջի մուտքերը հյուսիսից, արևելքից,
Սարալանջի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք անցումները - Կրթական պարտեզի ոռոգման, լուսավորության միասնական համակարգեր
- Դիտարկումներ, հարցեր, պատասխաններ
- Շրջայց կրթական պարտեզում
Կազմակերպիչները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցների, քոլեջի նախաձեռնող խմբեր, «Սեբաստացիներ» հիմնադրամ, կրթահամալիրի արհեստակցական կազմակերպություն
Մասնակիցները՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, Երևանի ավագանու անդամներ, նախագծի շահառուներ, աջակիցներ, լրագրողներ։
Առաջարկների հանրային քննարկում- հրավեր

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։15, հրավիրում ենք Երևան քաղաքի 2020թ. բյուջեին ներկայացվող առաջարկների բաց քննարկմանը։ Քննարկումը տեղի կունենա Ա. Բաբաջանյան 25 հասցեում՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Մայր դպրոցի «Սեբաստիա» սրահում։ Քննարկումը նախաձեռնել են «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի իրագործման խմբերը, «Բնակավայրն առանց ճաղերի» քաղաքացիական նախաձեռնությունը, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը։ Մասնակիցները՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երևանի ավագանու անդամներ, նախագծի շահառուներ, աջակիցներ, լրագրողներ։Կարևոր է ՀՀ քաղաքացիների, Երևանի բնակիչների ներկայությունը։
Մանրամասն՝ հղումում Հարգանքներով՝ նախաձեռնող խումբ։





