Մենք շարունակելու ենք մաքրել ու կառուցել- Աշոտ Բլեյան

Դուք կարող եք և չհավատալ, թե ինչպիսին էր այն տարածությունը, որտեղ այժմ ազատ քայլում ենք ու վայելում բարեկարգվածությունը։ Այս տարածությունը փակ էր ճաղավանդակով և դրանից դուրս պարզապես աղբանոց էր, մինչև որ չնախաձեռնեցինք ու չիրականացրինք այն աշխատանքները, որոնց արդյունքում համայնքին նվիրեցինք մաքուր և կառուցված, բաց պուրակ։ Մենք շարունակելու ենք մաքրել ու կառուցել- տեսանյութ հղմամբ․․․

Ոչ մի օրենք չի խանգարի մեզ սիրել մեր քաղաքը

Մեր ցանկությունը բարեկարգելու հնարավորությունն է։ Այսօրվա քայլքից ունեցած տպավորությունները ազդեցիկ էին։ Մենք քայլում էինք երկու իրականությունների միջև։ Հաճախ մեզ թվում է, թե այն ժառանգությունը, որը ստացել ենք այդպիսին էլ եղել է, կամ այդպիսին էլ պիտի լիներ, բայց երբ դուրս ենք գալիս այն բարեկարգ սահմաններից, որոնք տարիների ջանքերի արդյունք են, հայտնվում ենք այն իրականության մեջ, որը շրջապատում է մեզ, և որն այնքան անսովոր է, ասես՝ այլ աշխարհ ենք ընկնում։

Բացասական ազդու էր աղբը՝ սարալանջից այն կողմ, թե՛ բակերում, թե՛ ճանապարհներին, թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում։ Հասկանալի է շատ պարզ, թե ինչու են ցանկանում պարտադրել այդ ցանկապատերը, որովհետև դրանք աղբերը քողարկելու լավագույն միջոցներ են, կոմֆորտ տարածությունից դուրս չգալու, մաքրման, բարեկարգման աշխատանքներին չմասնակցելու, հանգիստ տեղում նստելու և հրամաններ արձակելու լավագույն ձև։ Դուք այս քաղաքի մի մա՞սն եք, հարցնում ենք ձեզ, մարդի՛կ, դո՛ւք, որ ոստիկանների ուղեկցությամբ ոսկեզօծ ճաղերով ուզում եք կտրել ձեզ տարածքին տիրություն անելու, տեր կանգնելու պատասխանատվությունից, դուք այս քաղաքի բարեկա՞մն եք, թե՞․․․ ինչի՞ց եք <<փրկվում>> վանդակների ետևից աղբին նայելով․ այն մաքրելուն մասնակցելո՞ւց։ Իսկ ինչո՞ւ եք խանգարում մեզ մաքրել և բարեկարգման, շենացման մեր գործը շարունակել, դուք իրավունք ունե՞ք թույլ չտալ, որ մենք սիրենք մեր քաղաքը։ Մեր սիրո ապացույցը մեր շենացրած ամեն մետրն ու մաքրած ամեն հատվածն են․ դուք չե՛ք կարող խանգարել մեզ սիրել տարածությունը, որտեղ մենք աշխատում եք, կրթում և կրթվում ենք, ի վերջո՝ ապրում ենք։

<<Բնակավայրն առանց ճաղերի>> նախաձեռնություն

Տարածքներ, որոնք մնացել են սարալանջից և կրթահամալիրից դուրս

Ծնողները շարունակում են պահանջել

Գրառում է Նաիրա Կարապետյանը՝ սովորողներ Նուրջանյան Մանեի (9-րդ դաս․) ու Արենի (3-րդ դաս․) մայրը (գրառումները ներկայացվում են առանց խմբագրման)․

Տոնածառը դրեցի՞ք,լույսերը վառեցի՞ք,կեցցեք,գեղեցիկ էր ու տրամաբանական՝ հաշվի առնելով հատկացված բյուջեն։

Հիմա խնդրում եմ,վերջապես լուծում տաք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շուրջ ստեղծված քաոսին։

Կրթահամալիրի ուսուցիչներն ու սովորողները փորձում են թույլ չտալ մետաղական ցանկապատի կառուցումը՝ կրթահամալիրի մասնաճյուղերից մեկի ու հարևան մանկապարտեզի միջև, որի տեղադրման դեպքում կրթահամալիրի երեխաները կզրկվեն բնականոն հետիոտն անցումից դեպի մյուս մասնաճուղեր։

Կրթահամալիրի տնօրինությունը քաղաքապետից պահանջել է կասեցնել ցանկապատ կառուցելու որոշումը, նա համաձայնել է, և ավագանուն տեղյակ է պահել դրա մասին,սակայն մինչև հիմա չկա հստակ որոշում քաղաքապետարանի կողմից,իսկ շինարարությունը շարունակվում է։

Ես որպես ծնող,որի երկու երեխաները սովորում են այս կրթահամալիրում,պահանջում եմ քաղաքային իշխանություններից՝ հստակ լուծում տալ այս խնդրին։ Գրում է կրթահամալիրի ծնող` Նաիրա Կարապետյանը։

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы