Փետրվարի 1-ի հավաք

«Բնակավայրն առանց ճաղեր», «Կրթական պարտեզ բնակելի զանգվածում» նախագծային խմբերի փետրվարի 1-ի հավաք։

Օրը՝ փետրվարի 1

Ժամը՝ 11:00

Վայրը՝  Քայլք կրթահամալիրի դպրոցներով․

Քայլքի մեկնարկ․ Բաբաջանյան 25  հասցե/ կրթահամալիրի երթուղիների կանգառից/- Մայր դպրոց քանդակների պուրակ- Արևելյան դպրոցի արևմտյան լանջ- Արևելք-Քոլեջ կասկադ- Սարալանջ-Հյուսիսային դպրոց։

Հյուսիսային դպրոց․ Արտասահման

«Բնակավայրն առանց ցանկապատերի»  նախաձեռնության և «Կրթական պարտեզի» նախագծի ներկայացում

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի նախագծային խմբեր,  բնակիչներ,  քաղաքային իշխանություններ, հետաքրքրված քաղաքացիներ:

Նպատակ՝

  • Ամփոփել «Բնակավայրն առանց ճաղերի» և «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախաձեռնություններին ուղղված հունվարյան նախագծերը:
  • Ցույց տալ կրթական պարտեզը, մատնանշել առկա ընդհանուր խնդիրները

Նախապատրաստական աշխատանքներ հանրային ներկայացմանը

«Հայացք կրթական պարտեզին» նախագծով ներկայացումներ

«Կրթական պարտեզը նոր համակեցություն» բնակչի հայացքը

«10 միլիոն ծառ Երևան քաղաքում.  Բնակելի պուրակ» քաղաքային նախագծով առաջարկներ դեպի քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի փառատոն

ֆեյսբուքյան ասուլիս. Բնակիչների հարցերը կրթահամալիրի տնօրենին

Հարցում Հարավ Արևմտյան Բ 1 թաղամասում

Կրթահամալիրի բարեկամներ՝

Հարություն Բաբայան

Դավիթ Խաժակյան

Գեղամ Շախնազարյան

Սոնա Ղազարյան

Վահագն Վերմիշյան

Արթուս Մեսչյան

Հանդիպում ավագանու անդամների և փոխքաղաքապետ՝ Տիգրան Վիրաբյանի հետ:

Կարինե Մացակյանի առաջարկ՝

Պրեզենտացիա

Նախագիծը խմբագրվում է…

 

«Հարթակում» հանդիպումները շարունակվում են

«Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնության շրջանակներում շարունակվում են հանդիպումները։ Հարթակում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը։

Ֆոտոանդրադարձը` հղմամբ

Հանդիպում «Հարթակ» ակումբում, քայլք կրթական պարտեզով


Հյուրերը՝ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյան,  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, եվրոպագետ Սոնա Ղազարյան և հեռուստառեժիսոր Դավիթ Բանուչյան
Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© Սեբաստացի TV 2020

Ֆոտոշարքը կարող եք տեսնել Սեբաստացի TV կայքում

Աղբյուր` mskh.am

Ընդունեք, խնդրեմ, ի գիտություն

Մենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը, «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնությունը ներկայացրել ենք Երևան քաղաքի 2020թ. բյուջեի հանրային լսումների ժամանակ՝ քաղաքի 2020թ. բյուջեում ներառելու համար, առաջարկը գրավոր անհատապես ուղարկել ենք քաղաքի ավագանու  անդամներին, քաղաքապետին։ Մենք ենթադրում ենք մեր առաջարկի հրապարակային-մասնակցային քննարկում․․․

Այն, ինչ պարտադրվում է, շինծու է

Մենք վերականգնել ենք իրական օրենքը, որը գործել է տարիներ առաջ, երբ նախագծվել են կրթական հաստատությունները։ Դրանք բոլորը միասին մեկ ցանկապատի մեջ են եղել՝ առանձնանալով երթևեկելի ճանապարհից, սակայն դրանց միջև ճաղեր չեն եղել, որոնք հայտվեցին հետո և որոնց հայտվելը սխալ էր- տեսանյոըթը հղմամբ․․․

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы