Մի՛ փակեք երեխաների նվաճումների ուղին, մի՛ խանգարեք հրճվանք ապրել

#արդիական կրթություն

#զարգացող հասարակություն

Գաղութացումը սկսվում է ավելորդ ճաղերով շրջափակված կրթական հաստատություններից։ Ուսումնասիրելով իրավիճակը՝ հասկանալի է, որ ոչ մի անվտանգության խնդիր չեն լուծում այս  երկաթե, անդուր ու բարձր ճաղերը` կրթական հաստատությունը վերածելով բանտային միջավայրի։ Վանդակող մոտեցումը 21-րդ դարում ուղղակի անընդունելի է, հատկապես` հեղափոխական արժեքներ կրող, երկրին տեր կանգնող քաղաքացիների համար։Սիրելիներ, աշխարհում կան գիտական, հասարակական, էկոլոգիական խմբեր, որոնք պայքարում են կենդանաբանական այգիներում, կրկեսներում կենդանիներին ազատությունից զրկելու դեմ, իսկ մեզ մոտ մարդիկ ինքնաշեն ճաղերով վանդակում են մեր երեխաներին՝ շրջափակելով նրանց հայացքը, հորիզոնը, ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, միմյանց և աշխարհի հետ շփվելու, ճանաչելու հնարավորությունը։Հասկանալ է պետք, որ երկու հանրային կառույց, մեզ միմյանցից բաժանող, կղզիացնող ճաղերը չեն կարող երեխաների անվտանգությանն ուղղված լինել, դրանք ընդամենը մեծերի համար հարմար միջոց են նրանց ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը զսպելու, շարժումից, հարցերից, բացատրություններից խուսափելու համար՝ դրանք բավարարելու, երեխաներին խնամքով, ուշադրությամբ շրջապատելու, նոր բացահայտումների, ճանաչողության և իմացումների հրճվանք պարգևող ճանապարհ բացելու փոխարեն։Եկեք ստեղծենք կանաչ գոտիներ, էկոլոգիական անցումներ, այսպես թե այնպես տարբեր են շինությունները, դերերը, տեղերը, մարդիկ և հաճախ տարբեր են այնքան, որ համակեցության խնդիրներ են առաջանում, մշակութային տարբերությունները հետաքրքրության փոխարեն բախումներ են առաջացնում՝ երկաթե բախումներ ճիշտ պողպատե ճաղաբաժանումների պես․  ուզո՞ւմ եք շենքերի արանքում միմյանցից տարբերող ուղիներ ստեղծել, եկեք կառավարության որոշմանը համատեղ ծառեր տնկենք, հետաքրքիր անցումներ ստեղծենք՝ միասին քննարկելով, երգով ու պարով, տոն դարձնելով մեր  համայնքի միջավայրի նկատմամբ վերաբերմունքը, մեր տարբերություններն ու նմանությունները դրսևորենք աշխատանքում։ Ի վերջո համայնքի տերը համայնքի բնակիչն է, ուրեմն թույլ տանք, որ մեր երեխաները՝ այս երկրի քաղաքացիները տեր կանգնեն ամեն մետրին, իրենց իրավունքներին և սովորեն ասել իրենց խոսքը, երբ պետք է ։Մի՛ վանդակեք երեխաներին, նրանց թևերը բարձունքների հաղթահարման, ճախրանքի, նվաճումների համար են,  ոչ թե սողանքի ու լճացման։ Թույլ տվեք նրանց տեսնել, ապրել ազատորեն, սիրով ու հրճվանքով, չվախենալ նոր քայլերից, մարդկանցից, իրենց շրջապատող կենդանական և բուսական աշխարհից․․․ թո՛ղ որ առանց վախերի նրանք կարողանան հաղթահարել և հաղթել։

Աղբյուրը՝ հղմամբ

՛՛Ցանկապատմություն՛՛․- ՛՛ժամը՛՛ լրատվականի անդրադարձը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շարունակում է պնդել առանց ճաղավանդակների ու ցանկապատի կրթվելու իր իրավունքը, 93-րդ մանկապարտեզն էլ պայքարում է երեխաների պաշտպանության համար: Կրթահամալիրի տնօրենը կտրականապես դեմ է պարիսպ կառուցելու գաղափարին, թեև կա և շինթույլտվությունը, և առողջապահական գերատեսչության հրամանը: 

Դիտել տեսանյութը․․․

Նախաձեռնության անդամներն ու հյուրերը քայլեցին. Tert.am-ի անդրադարձը

«Մեզ բաժանում, խոչընդոտում են, որ մեր բնակավայրերում մեզ լիարժեք զգանք՝ լինելով տարբեր, ընտրելով կրթության ձևի, մեր ժամանցի անցկացման հնարավորությունը, որպես բնակիչներ, օգտագործողներ՝ մեզ լիարժեք զգանք: Ես ասում եմ, որ չպետք է լինեն անջրպետներ»,-այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Բլեյանը: կարդալ շարունակությունը…

Փետրվարի 1-ի հավաք-քննարկում

Կրթական պարտեզ. Բնակավայրն առանց ճաղերի— էսքիզներ

Սարալանջի երեկն ու այսօրը

Կրթական պարտեզ արվարձանում

Քոլեջի մասնաշենքը

Հյուսիսային դպրոցը՝ երկնքից

Անցանկապատ կրթություն

Հայացք կրթական  պարտեզին

Հայացք կրթական պարտեզին 2

Հարցման-դիագրամ

Անցանկապատ կրթություն

Քողարկված դրախտ

Կրթահամալիրի բարեկամներ

«Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնության խումբը հայտարարում է՝

«Բնակավարն առանց ճաղերի» բաց աշխատարանի ստեղծում

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы