՛՛Ցանկապատմություն՛՛․- ՛՛ժամը՛՛ լրատվականի անդրադարձը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շարունակում է պնդել առանց ճաղավանդակների ու ցանկապատի կրթվելու իր իրավունքը, 93-րդ մանկապարտեզն էլ պայքարում է երեխաների պաշտպանության համար: Կրթահամալիրի տնօրենը կտրականապես դեմ է պարիսպ կառուցելու գաղափարին, թեև կա և շինթույլտվությունը, և առողջապահական գերատեսչության հրամանը: 

Դիտել տեսանյութը․․․

Կարևոր հայտարարություն

Հարգելի՛ գործընկերներ, ինչպես արդեն տեղեկացաք mskh-ի, ֆեյսբուքի, հեռուստատեսության միջոցով, այսօր թիվ 93 մանկապարտեզը սկսել էր հերթական ապօրինի գործողությունները: Ի պաշտպանություն նրանց՝ պատնեշով կանգնած էր ոստիկանական շարասյունը: Մանկավարժների, ծնողների փոքր կազմով խոչընդոտեցինք գործողությունների իրականացմանը, ինչի համար շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին: Քանի որ սպասելի է, որ վաղը այդ գործողությունները նորից կսկսվեն, Հյուսիսային դպրոցը ողջ կազմով ներկա է լինելու թիրախային լանջում: Տեղեկացնում ենք ձեզ, խնդրում, որ բոլորը, ովքեր կարևորում են սովորողների, բնակիչների, մեր իրավունքների վերականգնումը, վաղը ժամը 9-ից աջակցեն իրենց ներկայությամբ: Խնդրում ենք տեղեկացնել սովորողներին, ծնողներին:
Մենք խախտված կետերի մասին հաղորդել ենք քաղաքաշինության կոմիտեին, քաղաքապետարանին, ավագանուն, նրա 65 անդամներին՝ անհատապես, քաղաքապետին, վարչակազմի ղեկավարին, ու ո՛չ մեկ անգամ։ Մասնակցել ենք նաև հանրային լսումներին ու այդ հարթակում ևս ներկայացրել ենք մեր պահանջը: Բոլոր հնարավոր օղակներին տեղեկացրել ենք, սակայն մինչ օրս չենք ստացել ոչ մի արձագանք մեր դիմում -բողոքարկումներին:
Տիարն իր անունից այսօր հայտարեց, որ չի նահանջելու և սկսելու է իր խաղաղ ցույցը: Խնդրեց, որ բոլոր ցանկացողները, ովքեր կհայտարարեն, որ իրենց կամոք են իրականացնում ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությունը, միանան իրեն և իրենց հռչակեն հավաքի կազմակերպիչ:

Մենք միանում ենք, առավոտյան ժամը 9-ին սկսում ենք մեր խաղաղ անհնազանդությունը Հյուսիսային դպրոցի լանջին:

Ակնկալում  ու կարևորում ենք յուրաքանչյուրիդ աջակցությունը:

Կցում եմ «ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ կարգ»-ը

1. Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով:

2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են համայնքների ղեկավարները:

(2-րդ կետը խմբ. 16.04.09 N 391-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)

3. Իրազեկումն իրականացվում է`

ա) զանգվածային լրատվության (այդ թվում` էլեկտրոնային) միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր).

բ) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով տեղական ինքնակառավարման մարմինների ինտերնետային կայքերում տեղադրմամբ.

գ) հասարակական քննարկումներով:

(3-րդ կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

3.1. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքները ևս ենթակա են հասարակության իրազեկման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և

գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208- Ն որոշումներով հաստատված կարգերով:

(3.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)

3.2. Սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծեր ունեցող տարածքներում կառուցվող օբյեկտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնության իրազեկման դեպքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգի 13.3-րդ և 13.4-րդ կետերով:

Քնարիկ Ներսիսյան ․ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Հյուսիսային/Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Ամանորյա քայլք․ անցանկապատ կրթություն

Մենք ուղղում ենք մեր խնդրանքը Ձմեռ պապին, որ 2020 թվականի կրթական պարտեզը լինի առանց ճաղերի, առանց բաժանարար գծերի, որպեսզի մեր կրթական կենտրոնների, արվեստի դպրոցների, լաբորատորիաների միջև կապը լինի քաղցր, անվտանգ, բաց և անխոչընդոտ,- քայլքի ընթացքում նշեց <<Բնակավայրն առանց ճաղավանդակների>> նախաձեռնության հեղինակներից Աշոտ Բլեյանը։

Թե ինչի համար են օգտագործվում ճաղավանդակները

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ << Որ օրը էս մատռացներից ու լվացքի մեքենաներից պրծնենք մաղարիչ եմ անելու)
Արաբկիրում շարունակվում է պայքարը չնախատեսված վայրերում կուտակված կոշտ թափոնների ու շինաղբի դեմ >>
և հրապարակել այս նկարները։ Նկատենք, որ այս պատկերը հաճախ է հանդիպում Երևանի տարբեր հատվածներում, փողոցներում։ Կիսելով նրա մտահոգությունը՝ նկատենք մի կարևոր բան ևս․ աղբը կուտակվում է հատկապես ճաղավանդակների շրջակայքում, իսկ շինաղբի համար դրանք դառնում են հարմար հենակներ։ Ի՞նչ եք կարծում, ավելորդ ճաղավանդակներից ազատվելը չի՞ օգնի էկոլոգիական միջավայրի պահպանմանը․․․

Թե ինչպես և ինչու սկսվեց․․․

Սրանցից ամեն մեկը ուղիղ հեռարձակման  արժանի է, որպես ինքնակազմակերպմամբ, Հանրապետության հրապարակի սիրո և համերաշխության արձագանքով թափով հառնող, հպարտ, արժանապատիվ քաղաքացիների համախմբում, երկրագործությամբ իր կյանքը փոխելու հաջողված, երկարատև նախագիծ․․․

Զարգացո՞ւմ, թե՞ ճաղեր

Մտավորականները շարունակ բարձրաձայնում են խնդրի մասին, որի ակունքները ձգվում են Խորհրդային ժամանակներ, ժամանակներ, որոնք ավարտվել են, բայց որի սահամանափակող դրսևորումիներից համառորեն ազատվել չենք ուզում։ Բազմիցս նշվում է, որ հասարակության, պետության, հանրության զարգացման համար անհրաժեշտ է ձերբազատվել ճաղերից, պատերից, գծված և նախագծված շրջանակներից։ Այս համատեքստում՝ արդյո՞ք պետության և մեր զարգացմանը նպաստում են ճաղերի մեջ առնված կրթական այն հաստատությունները, որոնց ցանկապատումը որևէ իրավական հիմնավորում չունի․ ակնհայտ է, որ ոչ։ <<Բնակավայրն առանց ճաղերի>> նախաձեռնությունը սկսել է մշակութային հեղափոխությունը իրականություն դարձնող գործողությունների շարք, որը հետադիմական, չարդարացված սահմանափակումներին դեմ կանգնելով, կմաքրի մեր առաջընթացի խոչընդոտները։

Հարգելի՛ ՀՀ քաղաքացի, Հայաստանի բնակիչ, եղի՛ր քո ազատության տերը, թույլ մի՛ տուր խախտել քո ազատ տեղաշարժվելու իրավունքը, ցանկապատել քեզ, քո մտքերը, արժեքները, մշակույթը, ի վերջո քո վերելքը։ Պահանջի՛ր ազատել հանրային տարածքները ապօրինի և անհատական կամայականություններով կառուցված պատերից, պարիսպներից, ճաղերից ու ցանկապատերից, մենք ողջունում ենք քո միացումը նախաձեռնությանը։

Մշակույթում հեղափոխության անհրաժեշտության մասին զրուցել են գրող Վահրամ Մարտիրոսյանն ու բեմադրիչ Ռուբեն Բաբայանը։ Զրույցը՝ 04:16-րդ րոպեից․․․

Նախաձեռնության առաջարկներ

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы