Կրթության ազատագրում…

ՀԱԹ, Բ֊2 թաղամաս։
Հանրակրթական 2 դպրոց՝ 11 և 190, երկուսն էլ այս ճաղերով փակել են բնակչի մուտքը՝ ստեղծելով մարդու և կրթության միջև անքանդ պատնեշ։
Ահա սա է կրթական չափորոշիչների փոփոխման հիմքը, սկսեք այտեղից։

117343157_183052693217178_7156091798576456569_n117381855_183052663217181_8710233052507652486_n

Կրակի բաժին դարձած Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի զբոսայգիները

Սեբաստացի Էկոլուր TV.
<<Բնակավայրն առանց ճաղերի>> քաղաքացիական նախաձեռնություն
Փարաքար համայնք, ներկայացնում է Հայկուհի Հովհաննիսյանը:

Գիտեի, որ մի երկու օր առաջ հերթական հրդեհի բաժին էր դարձել Երևան քաղաքի «Մալաթիա Սեբաստիա» վարչական շրջանի զբոսայգու մի մեծ հատված։ Վարչական շրջանի ղեկավարը երևի կարճատես է, որ չի տեսնում՝ ինչ է կատարվում  իր աշխատասենյակի պատուհանից մի փոքր այն կողմ։

Օպերայի տարածքում մի քանի ծառի համար համացանցը պայթեցրեցին քաղաքացիները ու շատ լավ արեցինք։ Հարցը դա չէ։ Բա ու՞ր մնաց նույն անհանդուրժողականությունը՝ տասնյակներով այրվող ծառերի, ոչնչացվող անտառի նկատմամբ։ Ինչու՞ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները չեն պահանջում մեղավորներին  պատասխանատվություն կրել:

Ամբողջակն նյութը՝ ստորև

Ծնողների վերաբերմունքը ճաղերով կրթությանը

Նախակրթարանի սան Մանգասարյան Ադամի ծնող՝ Ալեքսանյան Անգելինա։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գործունեությունը «բիզնես ծրագիր» անվանելն ու «զավթողական քաղաքականություն» պիտակելը անընդունելի եմ համարում, ինչպես նաև անընդունելի եմ համարում երեխայի լավագույն շահը որպես միակ ու անխախտ ուսումնական ուղեցույց ընկալող տնօրենի հանդեպ նման վերաբերմունքը։ 15 հզ դրամ ամսավճարը բիզնես պլան չի կարող լինել, դուք այդքան թողնում եք մեկ օր երեխային ժամանց ապահովելու համար, իսկ կրթահամալիրը ամբողջ ամիս ապահովում է երեխայի բազմակողմանի զարգացումը՝ ագարակ, կենդանիներ, լողավազան, ճամփորդություններ ու էլի շատ ու շատ բաներ, որ եթե հիմա թվարկեմ, ժամանակս չի բավականացնի։
Հարցի լուծման քաղաքակիրթ տարբերակներ փնտրեք‼

Մարինա Բախտագուլյան.

Երեկ կամիր բերետավորները ձերբակալել էին <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և քանդակագործ Vighen Avetisին: Դե, հայտնի բան է` լավ գործն անպատիժ չի մնում: Մարդիկ կարող են դեմ կամ կողմ լինել կրթության այն ձևին ու բովանդակությանը, որ առաջարկում է կրթահամալիրը: Եվ այդ անհամաձայնությունները կարելի է քննարկել` կրթահամալիրը միշտ բաց է քննարկումների համար: Բայց որ այս կրթահամալիրում մեծ գործ է արվում ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ, և գործունեությունը համայնքային ու քաղաքային ընդգրկում ու նշանակություն ունի` սա միանշանակ է ու անհերքելի:
Որն է արդեն ամիսներ շարունակ ձգվող կռվի առիթը: Ուրեմն, քաղաքապետարանը որոշել է ցանկապատով միմյանցից բաժանել` ուշադրություն` երկու պետական կրթական հաստատություններ: Ինչու: Քաղաքապետարանն այս հարցին պատասխանում է` հղում անելով օրենքին: Ես վստահ եմ` օրենքին հղում անող պետական այրերը հրաշալի գիտակցում են, որ չկան դոգմատիկ օրենքներ: Օրենքն օգտակար է այնքան ժամանակ, քանի դեռ չի վնասում և հակասում հանրային շահին: Աշոտ Բլեյանի` ցանկապատ չկառուցելու առաջարկը բխում է զուտ ու միմիայն հանրային շահից: Այցելեք ՀԱԹ ու կտեսնեք դպրոցի մասնաշենքերը միմյանց կապող, թաղամասին բարեկարգություն հաղորդած Սարալանջը, որը նախկինում բառի բուն իմաստով աղբավայր էր և մաքրվել ու կառուցապատվել է կրթահամալիրի ուսուցիչների ու աշակերտների ջանքերով: Այցելեք նաև ցանկապատի կառուցման համար պայքարող մանկապարտեզ և փորձեք հասկանալ, թե ինչու է տարիներ շարունակ ջարդած լուսամուտները վերականգնելու հնարավորություն չգտած տնօրենն այդքան համառ ցանկապատով առանձնանալու գործում: Կրկնում եմ` խոսքը երկու պետական կրթական հաստատությունների մասին է: Եվ Աշոտ Բլեյանը չի կարող դպրոցը կամ դրա հարակից տարածքները տանել իր տուն, սեփակաշնորհել կամ նվիրատվություն անել: Ի դեպ, ցանկապատումը հենց նշանն է բուրժուական տրամաբանության, որը սիրում է խնդիրը բաժանել <մի կողմից այսպես, մյուս կողմից` այնպես> դատողությամբ: Տարբերությունը տրված է նախապես` բաշխողական դատողությամբ:

Քաղաքը արձագանքում է…

115747866_2751437401745150_2449146043953704447_oՀուլիսի 21-ին ՀՀ ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման ենթարկեց իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից՝ խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների, համայնքի ազատ տեղաշարժի իրավունքները պաշտպանելու համար։
Բերման է ենթարկել նաև կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար, քանդակագործ, արվեստագետ Վիգեն Ավետիսը։ Ի պատասխան այս ամենին Facebook սոցիալական ցանցում սկսվեց բողոքի և դժգոհության ալիք. ստորև՝

Խոսում է Քնարիկ Ներսիսյանը
Հյուսիսային դպրոց-պարտեզի ծրագրի ղեկավար:
Արևի նման նայենք աշխարհին ու մարդկանց․․․
Սիրելի գործընկերներ, մենք կռվելու, իրար հաղթելու խնդիր չունենք, նույն տարածքի վրա, նույն առաքելությամբ ենք համակված, և երկու կողմում էլ նույն երեխայի շահը պիտի լինի։ Չկա իմ ու քո սան: Չկա իմ ու քո երեխա: Երեխան պարգև է, և նրա անվտանգությունը բոլորիս խնդիրն է․․․ Մենք կարո՛ղ ենք համագործակցել, իրար նախագծեր առաջարկել, իրար հետ «մրցակցել» միայն կանաչի, բերքի, ուրախության, տոնի, հյուրասիրության ծավալով, ոչ հատող-զատող սահմանով։ Եկե՛ք հաշտ լինենք, արևի նման նայենք աշխարհքին և մարդկանց։

Միշտ շվարել եմ այլանդակության, անարդարության առաջ.

Продолжить чтение «Քաղաքը արձագանքում է…»

Մի՛ փակեք երեխաների նվաճումների ուղին, մի՛ խանգարեք հրճվանք ապրել

#արդիական կրթություն

#զարգացող հասարակություն

Գաղութացումը սկսվում է ավելորդ ճաղերով շրջափակված կրթական հաստատություններից։ Ուսումնասիրելով իրավիճակը՝ հասկանալի է, որ ոչ մի անվտանգության խնդիր չեն լուծում այս  երկաթե, անդուր ու բարձր ճաղերը` կրթական հաստատությունը վերածելով բանտային միջավայրի։ Վանդակող մոտեցումը 21-րդ դարում ուղղակի անընդունելի է, հատկապես` հեղափոխական արժեքներ կրող, երկրին տեր կանգնող քաղաքացիների համար։Սիրելիներ, աշխարհում կան գիտական, հասարակական, էկոլոգիական խմբեր, որոնք պայքարում են կենդանաբանական այգիներում, կրկեսներում կենդանիներին ազատությունից զրկելու դեմ, իսկ մեզ մոտ մարդիկ ինքնաշեն ճաղերով վանդակում են մեր երեխաներին՝ շրջափակելով նրանց հայացքը, հորիզոնը, ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, միմյանց և աշխարհի հետ շփվելու, ճանաչելու հնարավորությունը։Հասկանալ է պետք, որ երկու հանրային կառույց, մեզ միմյանցից բաժանող, կղզիացնող ճաղերը չեն կարող երեխաների անվտանգությանն ուղղված լինել, դրանք ընդամենը մեծերի համար հարմար միջոց են նրանց ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը զսպելու, շարժումից, հարցերից, բացատրություններից խուսափելու համար՝ դրանք բավարարելու, երեխաներին խնամքով, ուշադրությամբ շրջապատելու, նոր բացահայտումների, ճանաչողության և իմացումների հրճվանք պարգևող ճանապարհ բացելու փոխարեն։Եկեք ստեղծենք կանաչ գոտիներ, էկոլոգիական անցումներ, այսպես թե այնպես տարբեր են շինությունները, դերերը, տեղերը, մարդիկ և հաճախ տարբեր են այնքան, որ համակեցության խնդիրներ են առաջանում, մշակութային տարբերությունները հետաքրքրության փոխարեն բախումներ են առաջացնում՝ երկաթե բախումներ ճիշտ պողպատե ճաղաբաժանումների պես․  ուզո՞ւմ եք շենքերի արանքում միմյանցից տարբերող ուղիներ ստեղծել, եկեք կառավարության որոշմանը համատեղ ծառեր տնկենք, հետաքրքիր անցումներ ստեղծենք՝ միասին քննարկելով, երգով ու պարով, տոն դարձնելով մեր  համայնքի միջավայրի նկատմամբ վերաբերմունքը, մեր տարբերություններն ու նմանությունները դրսևորենք աշխատանքում։ Ի վերջո համայնքի տերը համայնքի բնակիչն է, ուրեմն թույլ տանք, որ մեր երեխաները՝ այս երկրի քաղաքացիները տեր կանգնեն ամեն մետրին, իրենց իրավունքներին և սովորեն ասել իրենց խոսքը, երբ պետք է ։Մի՛ վանդակեք երեխաներին, նրանց թևերը բարձունքների հաղթահարման, ճախրանքի, նվաճումների համար են,  ոչ թե սողանքի ու լճացման։ Թույլ տվեք նրանց տեսնել, ապրել ազատորեն, սիրով ու հրճվանքով, չվախենալ նոր քայլերից, մարդկանցից, իրենց շրջապատող կենդանական և բուսական աշխարհից․․․ թո՛ղ որ առանց վախերի նրանք կարողանան հաղթահարել և հաղթել։

Աղբյուրը՝ հղմամբ

՛՛Ցանկապատմություն՛՛․- ՛՛ժամը՛՛ լրատվականի անդրադարձը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շարունակում է պնդել առանց ճաղավանդակների ու ցանկապատի կրթվելու իր իրավունքը, 93-րդ մանկապարտեզն էլ պայքարում է երեխաների պաշտպանության համար: Կրթահամալիրի տնօրենը կտրականապես դեմ է պարիսպ կառուցելու գաղափարին, թեև կա և շինթույլտվությունը, և առողջապահական գերատեսչության հրամանը: 

Դիտել տեսանյութը․․․

Նախաձեռնության անդամներն ու հյուրերը քայլեցին. Tert.am-ի անդրադարձը

«Մեզ բաժանում, խոչընդոտում են, որ մեր բնակավայրերում մեզ լիարժեք զգանք՝ լինելով տարբեր, ընտրելով կրթության ձևի, մեր ժամանցի անցկացման հնարավորությունը, որպես բնակիչներ, օգտագործողներ՝ մեզ լիարժեք զգանք: Ես ասում եմ, որ չպետք է լինեն անջրպետներ»,-այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Բլեյանը: կարդալ շարունակությունը…

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы